Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հրապարակվել է կաշառքի չափը, որը Բաքուն վճարել է տարբեր եվրապաշտոնյաների

Հրապարակվել է կաշառքի չափը, որը Բաքուն վճարել է տարբեր եվրապաշտոնյաների
05.09.2017 | 21:21

Նոր մանրամասներ են հրապարակվել Ադրբեջանի իշխող էլիտայի գործող «սև դրամարկղի» մասին, որը նախատեսված է եղել եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու և երկրի ղեկավարության անձնական կարիքների համար, փոխանցում է The Guardian-ը։ Համաձայն հետաքննության՝ Ադրբեջանի իշխանությունները ստեղծել են Մեծ Բրիտանիայում կեղծ ընկերություններ՝ 2,9 մլրդ դոլար լվանալու համար։ 2013-ին Բունդեսթագի նախկին պատգամավոր և ԵԽԽՎ մոնիտորինգային առաքելության նախկին նախագահ Էդուարդ Լինթերը 60 հազար եվրո է ստացել, երբ հայտարարել է, որ Ադրբեջանում ընտրություններն ընթացել են այնպիսի բարձր մակարդակով, ինչպես Գերմանիայում։ 2 տարում գերմանացի պատգամավորը 890 հազար եվրո է ստացել Ադրբեջանի «սև դրամարկղից»։


2013-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրեն, բուլղարացի Իրինա Բոկովան անցկացրել է «Ադրբեջան՝ հանդուրժողականության տարածք» ֆոտոցուցահանդես։ 3 օր անց նրա ամուսինը՝ Կալին Միտրևը, ստացել է 20 հազար եվրո։ 2 տարում նրան հատկացվել է 425 հազար եվրո։ Ամենամեծ գումարը ստացել է իտալացի քաղաքական գործիչ Լուկա Վոլոնտեն, որ արգելափակել է Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին ԵԽԽՎ բանաձևի ընդունումը։ Նրա հաշվին է փոխանցվել 2 մլն եվրո։ Ադրբեջանական «լվացքատան» մասին տվյալներն անանուն աղբյուրի կողմից արտահոսել են դանիական Berlingske թերթ, որն էլ տեղեկությամբ կիսվել է Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննման եվրոպական կենտրոնի, The Guardian-ի և մեդիա գործընկերների հետ։

Դիտվել է՝ 1411

Մեկնաբանություններ